Porsche-ն ներկայացրել է 911 Speedster Concept հատուկ մոդելը

Գերմանական Porsche ավտոարտադրող ընկերությունն իր առաջին սպորտքարի ներկայացման 70-ամյակի կապակցությամբ ավտոբրենդի բոլոր երկրպագուներին անակնկալ է մատուցել:
Անակնկալի շրջանակում ընկերությունը ներկայացվել է Porsche 911 Speedster Concept անունով հատուկ մոդելը:

Նորույթը յուրատեսակ հարգանքի տուրք է 70 տարի առաջ ներկայացված 356 Speedster մոդելին: 911 Speedster Concept-ը կառուցված է 911 GT3-ի շասսիի հիման վրա: Այն համալրված է 500 ձիաուժ հզորությամբ, 4 լ աշխատանքային ծավալով շարժիչով:
Ընկերությունից հայտնել են, որ նորույթի սերիական արտադրությունը սկսելու հարցը կորոշվի առաջիկա ամիսներին: