Չինական արբանյակը հաջողությամբ դուրս է եկել Լուսնի հակառակ կողմը

Չինական արբանյակը հաջողությամբ դուրս է եկել Լուսնի հակառակ կողմը

Չինական «Ցյուենցյաո» վերահեռարձակիչ արբանյակը հաջողությամբ հասել է Լուսնի հակառակ կողմում գտնվոց Լագրանժ L2 կետին: Ընդ որում, այն դարձել է աշխարհի առաջին արբանյակը, որն աշխատում է այս գալա ուղեծրում, հաղորդում է Չինաստանի Ազգային տիեզերական վարչությունը:

Հրահնագը տրվել է Պեկինի Թռիչքների կառավարման կենտրոնից տեղական ժամանակով ժամը 11:00-ին, 6 րոպե անց արբանյակը դուրս էր եկել դեպի նշված կետը, գրում է «Իզվեստիա»-ն:

2018 թվականի երկրորդ կեսին նախատեսված է «Չանյե-4»  հետազոտական սարքի արձակումը, որն աշխարհում առաջինը անգամ փափուկ վայրէջք կկատարի Լուսնի հակառակ կողմում: Սպասվում է, որ «Ցյուենցյաո»-ն դրա միջոցով ազդանշանները կուղարկի Երկիր, քանի որ ուղիղ կապ այնտեղից իրականացնել հնարավոր չէ:

Թեգեր: NASA, Satellite, science, Space