Samsung Galaxy Note 9-ը կթողարկվի ժամանակից շուտ

Samsung Galaxy Note 9-ը կթողարկվի ժամանակից շուտ

Korea Herald պարբերականի լրագրողները պարզել են, որ  Samsung Galaxy Note 9–ը կթողարկվի ժամանակից շուտ` հավանաբար օգոստոսի 2–ին կամ 9–ին։ Նրանք նաև որոշ տեխնիկական բնութագրեր են հայտնել։

Samsung Galaxy Note 9–ը կստանա հզոր մարտկոց, էկրանը կլինի   6,3 կամ 6,4 դյույմանոց SuperAMOLED  էկրան,  Snapdragon 845 պրոցեսոր, կունենա   S Pen–ի հնարավորություն և կպահպանի ականջակալների համար նախատեսված բնիկը։

Սովորաբար  Galaxy Note–երի շնորհանդեսը անցկացվում է ամեն տարվա օգոստոսի կեսերին, բայց այս անգամ ընկերությունը որոշել է դրանք թողարկել նախքան Apple–ի շնորհանդեսը։ Շնորհանդեսը կանցկացվի Նյու Յորքում, իսկ սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն 2018–ի սեպտեմբերին։