Ճկվող Galaxy X–ը կլինի ամենաթանկ սմարթֆոնը

Galaxy X–ի գինը կարող է հասնել 2000 դոլարի, այս մասին հայտնել է Golden Bridge Investment –ի վերլուծաբան Կիմ Չժանգ Իյեյլը։ Այս դեպքում սմարթֆոնը կդառնա ընկերության ամենաթանկ արտադրանքներից մեկը։

Ինչո՞ւ է Galaxy X–ը թանրկարժեք

Galaxy X–ի բարձր գինը պայմանավորված է նրանով, որ այստեղ ներդրված են նոր տեխնոլոգիաներ և նյութեր։ Սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը ճկվող ու ծալվող էկրանն է։ Դրանք երկու` իրարից առանձին էկրաններ են լինելու համապատասխանաբար` 3,65 և 4,5 դյույմանոց։

Ավելի մեծ անկյունագիծ ունեցող էկրանը տեղադրվելու է կորպուսի արտաքին հատվածում և կօգտագործվի որպես` հիմնական էկրան։

Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ Galaxy X–ը կստանա ամբողջական, բայց ճկվող էկրան։ Չնայած ընկերության աշխատակիցների ջանքերին, այդ տեխնոլոգիան այդպես էլ չկիրառվեց։