Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 14)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Flows

Գինը՝ 1.99$ – անվճար

Հանգստացրեք ձեր ներաշխարհը խառնելով ներկապնակի գույները։ Հավելվածն առաջարկում է տարբեր գույներով հագեցած 9 ներկապնակ։

EXIF Viewer by Fluntro

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը կօգնի ավելի շատ բան իմանալ ձեր ստեղծած նկարների մասին։ Այն ինչ պետք է անել, հավելվածը ներբեռնելուց հետո թույլատվություն տալ դեպի սմարթֆոնի ֆոտոդարան։ Հավելվածը կվերլուծի և ձեզ կառաջարկի լուսանկարների մասին տեղեկատվություն։

 

Sero 

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաղն առաջարկում է մարզել ձեր ճկունությունը։ Նպատակն է` չթողնել, որ գնդակը հասնի էկրանի մյուս կողմը։ Ձեզ առաջարկվում է տարբեր երկարաչփական մարմիններ, որոնք շարժելով` պետք է խոչընդոտեք գնդակի առաջխաղացմանը։