Գիտնականներն ինֆարկտ տարած մարդկանց կյանքը թեթևացնելու միջոց են գտել

Գիտնականներն ինֆարկտ տարած մարդկանց կյանքը թեթևացնելու միջոց են գտել

Գիտնականների միջազգային խումբը մշակել է հատուկ սարք, որը կարող է օգնել ինֆարկտ տարած մարդկանց: Նոր դևայսը կամրացվի անմիջականորեն տուժած սրտային հյուսվածքին: Այդ մասին ասված է Nature Biomedical Engineering հանդեսում հրապարակված հոդվածում։

Այն բանից հետո, երբ մարդու մոտ սրտի նոպա է պատահում, սրտում տեղի են ունենում մի շարք երեւույթներ, որոնք այնուհետեւ հանգեցնում են սրտի անբավարարության:

Ամերիկացի, իռլանդացի և բրիտանացի գիտնականների խումբը մշակել է Therepi կոչվող սարքը, որը, ենթադրաբար, կկարողանա միջամտել այն գործընթացին, որը սրտի նոպայից տանում է դեպի սրտի անբավարարության:

Նոր սարքն իրենից ներկայացնում է փոքրիկ ռեզերվուար, որը կամրացվի անմիջականորեն սրտի հյուսվածքին: Այդ ռեզերվուարը չափազանց բարակ ճկափողով կմիացվի հիվանդի մաշկի տակ կամ դրա վրա գտնվող հատուկ հարմարանքին, որի միջոցով սիրտ կհասցվի դեղային պատրաստուկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Թեգեր: science