Apple-ը պատրաստվում է իր առաջին ֆիրմային խանութ սրահը բացել Իսրայելում

Cult of Mac-ի թփոխանցմամբ,  Apple-ը պատրաստվում է Իսրայելում App Store պաշտոնական խանութ սրահ բացել:

Ներկայումս իսրայելաբնակները  Apple-ի արտադրանք կարողանում են գնել երկու մատակարար ընկերությունից՝   iDigital և iStore: Հնարավոր է նոր App Store-ի համար տեղ գտնվի Թել Ավիվի կենտրոնում վեր խոյացող երկնաքերում: 61 հարկանի շենքում իրենց աշխատանքային տարածքներն  արդեն ունեն   Amazon, Facebook և Dropbox ընկերութունները:

Դեռ շատ բան հայտնի չէ պայմանավորվածությունների և հնարավոր համագործակցության մասին, հայտնի չէ նաև, թե երբ խնձորային բրենդը պաշտոնապես կհաստատվի այստեղ:

Apple-ն արդեն վաղուց է հետաքրքրվում Իսրայելի շուկայով՝ ընկերությունը հաճախակի է գնում տեղական ստարտափ  ընկերությունները: Օրինակ՝ վերջին գործարքը 2017-ին էր, Apple-ը ձեռք բերեց   RealFace ստարտափը: