Էլոն Մասկը պատրաստվումէ Չիկագոյում ստորգետնյա տրանսպորտային համակարգ ստեղծել

Էլոն Մասկը պատրաստվումէ  Չիկագոյում ստորգետնյա տրանսպորտային համակարգ ստեղծել

Ամերիկացի գործարար  Էլոն Մասկի The Boring Company ընկերությունը հաղթել է Չիկագոյում արագընթաց ստորգետնյա տրանսպորտային համակարգի կառուցման մրցույթում և պատրաստվում է ստեղծել մայրուղի, որը միմյանց կկապի   Չիկագոյի Օ՛Հարա օդանավակայանն ու  քաղաքի կենտրոնը:

Մրցույթին մասնակցելու հայտը The Boring Company-ն ներկայացրել էր դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին: Մայրուղին կառուցելու իրավունքի համար պայքարում էր ևս 3 ընկերություն:

The Boring Company-ի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Չիկագոյում արագընթաց ստորգետնյա հասարակական տրանսպորտը (The Chicago Express Loop) բաղկացած է մի քանի առանձին ուղևորատար էլեկտրական պարկուճներից, որոնք անիվների փոխարեն կունենան «Tesla Model X մոդիֆիկացված շասիներ»: Ժամը մեկ այս մեքենաները 240 կմ երկարությամբ ստորգետնյա թունելով կընթանան 201-241 կմ/ժ արագությամբ: Սա, ինչպես համարում են ընկերության ներկայացուցիչները, օդանավակայանի և Չիկագոյի կենտրոնի գործարար շրջանի միջև  ուղևորության ժամանակը կկրճատի մինչև 12 րոպե՝ ներկայիս 30-45 րոպեի փոխարեն:

Յուրաքանչյուր մեքենա կտեղափոխի 8-ից 16 ուղևոր: ՈՒղևորության արժեքը կկազմի 20-ից մինչև 25 դոլար: