Փոխնախագահը հրաժարական է տվել

Facebook ընկերության հաղորդակցությունների հարցերով փոխնախագահ Էլիոթ Շրեյջը հինգշաբթի հայտարարել է իր հրաժարականի մասին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա  վերահսկել է սկանդալային ֆոնին ստեղծված միջոցառումները: Ձեռնարկած միջոցառումները միտում են ունեցել պարզել, թե ինչպես և ինչ նպատակներով են օգտագործվել Facebook-ի օգտատերերի տվյալները, ում են փոխանցվել և այլ:

«Ավելի քան 10 տարվա աշխատանքից հետո ես որոշեցի, որ իմ կյանքում պետք է նոր փուլ սկսվի: Տեխնոլոգիական ընկերությունում քաղաքականությունն  և հաղորդակցությունները ղեկավարելն ինձ համար հաճույք էր: Գործը, սակայն, բարդ է և այլ զբաղմունքներ ուղղակի չես կարողանում ունենալ», – Facebook-ի իր էջում գրել է արդեն նախկին փոխնախագահը: