Google-ը բացել է մուտքը App Maker-ում հավելվածների ստեղծման ծառայության համար

Google-ը բացել է մուտքը App Maker-ում հավելվածների ստեղծման ծառայության համար

Google-ի  App Make  բիզնես հավելվածների արագ ստեղծման գործիքը դուրս է եկել բետա տարբերակից։ Այժմ դրանից կարող են օգտվել բոլոր ցանկացողները, փոխանցում է SEOnews-ը:

App Maker-ից օգտվել կարող են G Suite-ի ցանկացած տարբերակի բոլոր օգտագործողները (Business, Enterprise, ինչպես նաև G Suite for Education): App Maker-ի հիմնական նպատակն է հնարավորություն տալ  ոչ մասնագետներին G Suite-ում պահվող տվյալների հիման շսեփական բիզնես հավելվածներ ստեղծել։

App Maker-ում ստեղծված հավելվածները գործելու են Google-ի ենթակառուցվածքի հիման վրա: Օգտագործողները կարող են դրանք սինքրոնացնել  այլ  ընկերությունների ծառայությունների հետ: Նոր հավելվածների  գեներացրած տվյալները կարելի է պահել վերջերս թողարկված  Google Drive Tables ծառայությունում, որը  կառավարվող համակարգված տվյալների բազա է Google Drive-ում:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Google-ն անվճար հավելված է ներկայացրել,  որը նախատեսված է ծրագրավորման հիմունքներն ուսումնասիրելու համար:

Թեգեր: Google, new tools