Հաքերներին հաջողվել է կոտրել iPhone-ը

Հաքերները շրջանցել են Apple ընկերության պաշտպանությունը, որը թույլ չէր տալիս հատուկ գործիքների միջոցով iPhone-ը կոտրել, հայտնում է Motherboard-ը:

Grayshift ընկերության հաջողության մասին, որը հատուկ ծառայություններին մատուցում է առգրավված սմարթֆոնների տեղեկություններին հասանելիության ծառայություններ, հայտնել են հարցին ծանոթ քրեագետները: Նրանց խոսքով՝ մասնագետներին արդեն հաջողվել է կոտրել Apple-ի անվտանգության նոր գործառույթը, որը հայտնվել է iOS 12 վերջին օպերացիոն համակարգի բետա տարբերակում:

Խոսքը USB Restricted Mode գործառույթի մասին է, որն արգելում է iPhone-ն ապաարգելափակել USB-ով միանալով, եթե օգտատերը մեկ ժամից ավելի գաղտնագիրը չի մուտքագրել: Apple-ի մշակողների խոսքով՝ այս հնարավորությունը կօգնի տվյալները պաշտպանել հաքերներից և  անցանկալի  հարձկումներից։