Իսպանական հավելված խորոված սարքելու և հանգստի գոտիներ գտնելու համար

Իսպանական հավելված խորոված սարքելու և հանգստի գոտիներ գտնելու համար

Այժմ իսպանաբնակներն  ավելի հեշտությամբ կարող են տեղ գտնել հենց քաղաքում խորոված պատրաստելու կամ լավ ժամանակ անցկացնելու համար: Ծրագրավորողները հատուկ հավելված են ստեղծել, որի միջոցով կարելի է վարձակալել ցանկացած բարձրահարկ շենքի տերաս և այնտեղ ընկերների հետ լավ ժամանակ անցկացնել:

Նման ծառայության արժեքը կտատանվի օրական 50-ից 600 եվրոյի սահմաններում՝ կախված գույքի սեփականատիրոջ առաջարկած պայմաններից` տեռասի չափ, լողավազանի, գրիլի, սառնարանի, ստվերի կամ դիտարժան տեսարանի առկայություն: Ընդհանուր առմամբ, հավելվածը նախատեսված է ցերեկային միջոցառումների համար, սակայն կարելի է վայր գտնել նաև գիշերային խրախճանքի համար:

Ըստ գաղափարի հեղինակների՝ հավելվածին միանալ կարող է ցանկացած մարդ, ով բաց հարթակով բնակարան ունի: Ծառայությունն այնքան արագ է տարածում ստացել, որ սեփականատերերը մտածում են ծառայությունների ընդլայնման և անգամ միջազգային շուկա մուտք գործելու մասին:

Թեգեր: app, city, party, Spain