Porsche-ն ներկայացրեց ընկերության առաջին էլեկտրամեքենան (տեսանյութ)

Porsche ընկերությունը վերջապես  ներկայացրեց  իր առաջին  էլեկտրամեքենան:

Taycan  անունով նոր սերնդի մեքենան 200 կմ/ժ արագություն  զարգացնում է ընդամենը 12 վայրկյանում: 100 կմ անցնելու համար մեքենան պետք է լիցքավորել  4 րոպե: Նորույթի պաշտոնական գինը դեռ հայտնի չէ: Մեքենան դեռ նախատիպային վիճակում է և մասսայական  արտադրությունը նախատեսված է  սկսել 2019 թվականին:

Ի դեպ, պետք է նշել, որ  Porsche-ն դեռ ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ նման մեքենաներ երբեք չի ստեղծի: