Yandex տաքսիում օտարերկրացիների համար թարգմանիչ կտեղադրվի

Yandex առցանց տաքսի ծառայությունը նոր գործառույթ  ավելացրել։  Այսուհետ ընկերության տաքսիները կունենան թարգմանչի գործառույթ,  որի միջոցով վարորդը կարող է շփվել օտարերկրացիների հետ՝ ավելի քան 95 լեզվով։ Նոր հնարավորությունը աստիճանաբար հայտնվում է հավելվածում։

Համակարգն ինքն է ընտրում խոսակցության լեզուն՝  այն հարմարեցնելով վարորդի և ուղևորի  շփման ընդհանուր լեզվին։  Yandex-ի նոր հնարավորությունը օգտակար կլինի հատկապես ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին, քանի որ  Ռուսաստնը հյուրընկալում է մեծ թվով զբոսաշրջիկների։ Նոր գործառույթը կօգնի, որպեսզի վարորդը կենտրոնանա ճանապարի վրա՝ չշեղվլով դրա ընթացքից։