Apple-ը ցանկանում է մուլտֆիլմ գնել

Apple ընկերությունը բանակցություններ է վարում իռլանդական Cartoon Saloon անիմացիոն ստուդիայի հետ անիմացիոն ֆիլմի ցուցադրման և տարածման համար։

«Անիմացիոն ֆիլմը գնելու գործարքը ավարտական փուլում է», — նշում է  Bloomberg-ը: Ֆիլմը կթողարկվի մոտ մեկ տարուց, բայց  Apple-ն արդեն բանակցություններ է վարում։

2015-ի  նոյեմբերին Apple-ը լուսանկարների   համար նախատեսված   Faceshift անիմացիոն ստուդիան գնեց: Ընկերությունը որոշ նախագծերով համագործակցում է նաև The Walt Disney Company-իի հետ: