Հայտնի է ֆուտբոլի աշխարհի առաջնության թրենդային սմարթֆոնը

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը ներկա են երկրպագուներ աշխարհի տարբեր ծայրերից և իհարկե հետաքրքրիր պահերը անմահացնելու համար նրանք իրենց հետ բերել ենիրենց անբաժան  սմարթֆոնները:

Ըստ SmartIndex-ի՝   երկրպագուների ամենագործածվող սմարթֆոնը  պատկանում են Apple ընկերությանը: Առաջատար եռյակը համապատասխանաբար զբաղեցնում են iPhone 7-ը, iPhone 6-ը և iPhone X-ը: Դրանք օգտագործում է շուրջ 7000 երկրպագու։

ԱԱ 2018-ի ամենահարուստ և ներկայանալի երկիրը Սաուդյան Արաբիան է. արաբական թերակղզուց այժմ Ռուսաստանում կան 6 հազարից ավելի ներկայացուցիչներ: Նրանց մեծամասնությունը օգտագործում է iPhone X: Ամենաաղքատ ներկայացուցիչներն ունի Սենեգալը: Երկրի 600 ներկայացուցիչներ Ռուսաստան են եկել Samsung Galaxy J2-ով: