Instagram–ն այլևս ծանուցումներ չի ուղարկի, եթե որևէ մեկը նկարահանի օգտատիրոջ Story–ն

Instagram–ն այլևս ծանուցումներ չի ուղարկի, եթե որևէ մեկը նկարահանի օգտատիրոջ Story–ն

2018-ի փետրվարին  Instagram–ի որոշ օգտատերեր սկսեցին հայտնել այն մասին, որ իրենց մոտ ծանուցումներ են գալիս, եթե ինչ–որ մեկը սքրինշոթ է անում իրենց Story–ն։ Մի քանի ամիս փորձարկումից հետո, Instagram–ը չեղարկել է այս գործառույթը։

Ավելին` ընկերությունը երբեք չի ասել, որ փորձնական գործառույթ է ներդրել և հնարավորություն չկար իմանալ, թե որ օգտատիրոջ մոտ է ակտվի այն։ Իհարկե, առանց քննադատությունների չէր կարող լինել։

BuzzFeed պարբերականին տված հարցազրույցում   Instagram–ի ներկայացուցիչը  հայտնել էր, որ գործառույթը թեստավորվում է, բայց կներդրվի արդյոք, թե` ոչ, հայտնի չէ։

Սա սոցցանցի համար նորարական չէ, քանի որ միտքը վերցված է Snapchat–ից։ Ընկերության ներկայացուցիչները չեն նշել, թե ինչու են որոշել չեղարկել նոր գործառույթը։