Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 16)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

 

Visulax Golf

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածն առաջարկում է տոնել U.S 2018–ի գոլֆի առաջնությունը տոնել միասին։ Այստեղ դուք կարող եք ստեղծել ձեր դաշտը, ընտրել հակառակորդին ու վայելել գեղեցիկ խաղը։

The Enchanted Books 

Գինը՝ 3.99$ – անվճար

Խաղն առաջարկում է դեգերել հրաշքների աշխարհով և փնտրել կորուսյալ գանձերը։ Պետք է ճիշտ դասավորել նկարի մասերն ու ստանալ փազլի ամբողջական տարբերակը։

Pixel Boat Rush

Գինը՝ 1.99$ – անվճար

Հասցրեք նավակները մինչև վերջնագիծ ու տոնեք ձեր հաղթանակը։ Այստեղ հնարավորություն կա նաև ոչնչացնել հակառակորդներին։ Իսկ խաղն ավելի հետաքրքիր ու սուր դարձնելու համար այստեղ ավելացրել են անկառավարելի ալիքներ։