Apple-ը iPhone-ի համար ավելի էժան LCD էկրանների վրա է կենտրոնանում

Apple-ը iPhone-ի համար ավելի էժան LCD էկրանների վրա է կենտրոնանում

Apple ընկերությունը թողարկվելիք  iPhone-ի նոր մոդելների արժեքը համեմատաբար մատչելի դարձնելու համար կենտրոնացել է  ավելի էժան  LCD էկրանների վրա։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Ընկերությունը պատրաստվում է այս էկրաններով սմարթֆոնները շուկայում դարձենլ գերակշռող մաս։ Առաջին խմբաքանակը  կթողարկվի արդեն սեպտեմբերին։ LCD էկրանների կիրառումը շարունակական բնույթ կունենա։

Apple–ը նաև որոշել է  իր սմարթֆոնները զինել OLED էկրաններով, բայց  անցումը դեպի այս տեսակ ամենայն հավանականությամբ, ավելի դանդաղ կլինի:

WSJ-ին հարցում է կազմակերպել վերլուծաբանների շրջանում։ Արդյունքում նրանք նշում են, որ iPhone Х-ի պահանջարկն ավելի թույլ էր, քան ի սկզբանե կանխատեսում էին: Դրա պատճառը, նրանց խոսքով, նոր սմարթֆոնի գինն էր, որը սկսվում է 999 դոլարից:

Թեգեր: Apple, display, iPhone, LSC, OLED