Aliexpress–ը հրաժարվում է աշխատել Ռուսաստանի փոստային ծառայության հետ

AliExpress–ը որոշել է այլևս չհամագործակցել Ռուսաստանի փոստային ծառայության հետ և ռուսաստանաբնակ օգտատերերի համար ստեղծել է հատուկ ինքնականչող կետեր։ Այս մասին հայտնում է Коммерсантъ–ը։ 

Կետերը կհայտնվեն Ռուսաստանի ավելի քան 100 քաղաքում, որոնց բնակչության թիվն անցնում է 300 հազարից։  Սեփական բրենդերը AliExpress–ը չի ներկայացնի` ընկերությունը պատրաստվում է օգտագործել մյուս ընկերությունների ծառայությունները։

Ռուսաստանաբնակները կարող են իրենց պատվերները վերցնել  Qiwi, PickPoint և Pulse Express կենտրոններից, ինչպես նաև Ростелекома և Tele2 կենտրոններից։

Նոր համակարգը կներդրվի հունիսի 19–ից։ Օգտատերերը իրենց պատվերները կստանան 8–15 օրվա ընթացքում։