Apple–ի անօդաչու մեքենայի ստեղծման աշխատանքով զբաղվելու է NASA–ի և Google–ի նախկին աշախատակիցը

Apple–ի անօդաչու մեքենայի ստեղծման աշխատանքով զբաղվելու է  NASA–ի և Google–ի նախկին աշախատակիցը

Apple–ի ինքնավար մեքենայի մշակման աշխատանքներին է միացել   Waymo–ի նախկին գլխավոր ինժեներ և  NASA–ի վետերան Հայմե Ուեյդոն։  Այս մասին հայտնում է  AppleInsider–ը։ Ավելի վաղ ինժեները աշխատել է Waymo ավտոպիլոտի անվտանգության համակարգի վրա, իսկ հետո նաև  JPL–ի`  NASA–ի մարսագնացի վրա։

 

Հայմեյի աշխատանքի բնույթը դեռ պարզ չէ, ամենայն հավանականությամբ ինժեները կաշխատի Apple–ի ինքնավարի անվտանգության վրա։ Դեռ պարզ չէ, թե զարգացման որ փուլում է գտնվում։ Ընկերությունն արդեն երկար ժամանակ է զբաղվում է ինքնավար մեքենայի ստեղծմամբ։ Խոստացել էր, որ 2020–ին կներկայացվի դրանախատիպը։

Վերջերս Apple–ը պայմանագիր է գտել  մեքենա արտադրող  Volkswagen ընկերության հետ։

 

 

Թեգեր: Apple, NASA, Volkswagen