Instagram–ը կասի, թե որքան ժամանակ եք անցկացրել սոցցանցում և կառաջարկի հանգստանալ

Instagram–ը կասի, թե որքան ժամանակ եք անցկացրել սոցցանցում և կառաջարկի հանգստանալ

Շուտով Instagram–ը կպատմի իր օգտատերերին, թե ինչքան ժամանակ են նրանք անցկացնում սոցցանցում և երբ պետք է հանգստանան։

Վերջերս Apple–ը հայտարարեց, որ իր նոր`  iOS 12  օպերացիոն համակարգում ներդրված է Screen Time տեխնոլոգիան, որը թույլ կտա օգտատերերին իմանալ, թե որ հավելվածում ինչքան ժամանակ է անցկացրել և եթե անհրաժեշտություն կա` արգելափակել մուտքը դեպի այդ հավելված։

Նոր հնարավորությունը հայտնվել է  Instagram–ի կարգավորումների բաժնում  և ստացել է User Insights անվանումը։

Պետք է ասել, որ նման գործառույթ ունենալը դառնում է արդեն թրենդային և բոլոր տեխնոընկերությունները  աշխատում են ներդնել այն։ Նորույթը հիմա թեստավորման փուլում է գտնվում և հասանելի է քիչ թվով օգտատերերի համար։

 

Թեգեր: Instagram