Xiaomi -ն ֆուտբոլի խելացի գնդակ է ստեղծել

Xiaomi -ն ֆուտբոլի խելացի գնդակ է ստեղծել

2018–ի Աշխարհի առաջնությունը ոչ միայն միավորել է ֆուտբոլասերներին, այլ նաև մեծ իրարանցում է ստեղծել տեխնոլոգիաների աշխարհում։ Հետ չմնալով մյուս տեխնոհսկաներից`Xiaomi-ն ստեղծել է ֆուտբոլի խելացի գնդակ, որը ստացել է  INSAIT JOY SMART FOOTBALL։ Գնադկն ամբողջությամբ պատրաստված է արհեստական կաշվից և ներկայացված է երկու գունային տարբերակով` կապույտ` սպիտակ գծերով և դեղին` կապույտ գծերով։

INSAIT JOY SMART FOOTBALL–ի ներսի հատվածում տեղադրված է էլեկտրոնային մոդուլ, սենսորներ, որոնք վերահսկում են գնդակի թռիչքի ուղղությունը, գրանցում և վերլուծում այն։ Արդյունքում այս տեխնոլոգիան օգնում է օգտատիրոջը ճիշտ տեխնիկա կիրառել։

Գնդակի տեխնոլոգիայի մեջ ներառված է 14 մարզական ծրագիր` կախված մարզիկի պատրաստվածության աստիճանից։

INSAIT JOY SMART FOOTBALL–ը մեկ լիցքավորմամբ կծառայի մոտ 7 ժամ։ Իսկ լիցքավորման համար պետք է ուղղակի տեղադրել անլար լիցքավորման կայանի վրա։

Xiaomi–ի նորույթւը վաճառքում կհայտվի հուլիսի 10–ին, նախնական արժեքը` 47 դոլար է։