Facebook-ի արհեստական բանականությունը կբացի մարդկանց աչքերը

Նկարները խմբագրելու բազմաթիվ հավելվածներ գոյություն ունեն, որոնք առաջարկում են վերացնել <<կարմիր աչքերի>> էֆեկտը, հեռացնել նկարի աղմուկը և այլն: Իսկ ահա փակ աչքերը բաց սարքել, ոչ մի հավելված հնարավորություն չէր տալիս: Մինչև Facebook-ը որոշեց զբաղվել այդ հարցով:

Facebook-ն. ունենալով դիմապատկերների ամենամեծ բազան,  մասշտաբային ուսումնասիրություն է անցկացրել արհեստական բանականության միջոցով ու սովորեցրել նրան <<բացել օգտատերերի աչքերը>>: Ընկերության աշխատակիցները նեյրոցանցերին <<կերակրել>> են հազարավոր լուսանկարներով: Ընտրել են նույն օգտատերերին և՛ փակ, և՛ բաց աչքերով լուսանկարները: Որոշ ժամանակ անց ներյոցանցերը կարողացել են իդեալական արդյունք ստանալ:

Ընկերության աշխատակիցներն մեծ աշխատանք են իրականացրել: Ներկայումս Adobe-ն անգամ իր  Photoshop և Lightroom ծրագրերում չունի այս հնարավորությունը: