5 բան, որ պետք է իմանալ Instagram-ի Stories-ի մասին

The Instagram app is seen on an iPhone on 16 March, 2017. (Photo by Jaap Arriens/NurPhoto via Getty Images)

Ֆոնային ետնանկարներ

Այս գործառույթը շատերի կողմից պահանջված է, քանի որ ակտիվ օգտատերերն սիրում են կիսվել հետաքրքիր մտքերով և մեջբերումներով, որոնց համար, սակայն, միշտ պակասում են նախընտրելի ֆոները։ Այս հարցը նույնպես ունի լուծում։ Ընտրեք գույնը՝ օգտագործելով «ձեռք» անվանումով հատուկ գործիքը։ Մի քանի վայրկյան պահեք այն էկրանին և կստանաք նախընտրելի ֆոնը։

Տեսանյութեր Zoom-ով

«Մեկ ձեռքով» վիդեո հոլովակներ նկարահանողների համար այս գործառույթը պետք է որ շատ օգտակար լինի։ Story-ների Hands Free հնարավորությունից օգտվելիս՝ կարելի է, մատը սեղմած պահելով, պատկերը մոտեցնել, եթե ցանկանում եք առանձնացնել կոնկրետ օբյեկտ։

Սելֆի-սթիքերներ

Story-ներում օգտագործվող լուսանկարներին կարելի է կցել նաև տարբեր սթիքերներ, որոնց չափսերը հնարավոր է փոփոխել՝ ըստ ցանկության։

Story-ների պահպանում

Առաջարկվող գործառույթը նախատեսված է այն դեպքերի համար, երբ օգտատերը ցանկանում է պահպանել այն Story-ները, որոնք նրա համար առանձնանում են իրենց կարևորությամբ։ Ցավոք, այլ օգտատերերի Story-ները պահպանելուն այս գործառույթը չի վերաբերվում, սակայն այստեղ նույնպես կա այլընտրանք․ կարելի է  պարզապես  Screenshot անել։

Ֆոնային երաժշտության ավելացում

Ձեր սմարթֆոնի փլեյերում միացրեք սիրելի երաժշտությունը և տեսագրեք այն։ Այստեղ սակայն կա մեկ կարևոր հանգամանք․ սմարթֆոնը ձայնագրում է նաև կողմնակի աղմուկը։