Պեկինի մետրոն ուղևորներին կճանաչի դեմքով և ձեռքի հետքով

Չինաստանի մայրաքաղաքում պատրաստվում են նոր համակարգի թողարկմանը, որը ճանաչում է մարդկանց դեմքը և ձեռքի ափը, ասել է պեկինյան մետրոյի ներկայացուցիչը:

Ուղևորները կարող են ձեռք բերել տոմսեր և անցնել պտուտակադռնակով, անցնելով նույնականացման գործընթացը մատնահետքերը և դեմքի հատկանիշները հայտնաբերելուց հետո:

Նման միջոցառումները կարող են բարձրացնել մետրոպոլիտենի արդյունավետությունը և նվազեցնել ծախսերը, կարծում են իշխանությունները:

Նույնականացման համակարգը կայարաններում կաշխատի պիկ ժամերին ուղևորափոխադրումը արագացնելու համար: China Daily-ի տվյալներով Շանհայի մետրոյում արդեն տեղադրվել է մատնահետքով գործող սկաներ: