Windows 10-ի թարմացմամբ կզբաղվի արհեստական ինտելեկտը

Windows 10-ի թարմացմամբ կզբաղվի արհեստական ինտելեկտը

Windows 10 օպերացիոն համակարգի  թարմացմամբ  այժմ կզբաղվի արհեստական ինտելեկտի (ԱԻ) համակարգ, հայտնում է Microsoft ընկերությունը: Համակարգն արդեն փորձարկվել է թեստային ռեժիմում՝ նախորդ թարմացման տարածման ժամանակ, և իրեն հիանալի է  ցուցադրել: Microsoft-ը նշում է տեխնիկական աջակցության դիմողների զանգերի քանակի նվազումը և բավարարված օգտվողների քանակի աճ:

Վերջին գարնանային թարմացման ժամանակ համակարգը աշխատում էր ավելի մեծ մասշտաբով: Մասնավորապես, ԱԻ-ի շնորհիվ, ապրիլյան թարմացումը հասել է 250 միլիոն PC-ի՝ ավելի արագ, քան նախորդները:

Նշվում է, որ ԱԻ-ն որոշակի գործոնների հիման վրա որոշում է, թե Windows 10-ով որ համակարգիչներն է հարկավոր թարմացնել նոր թարմացուման թողարկումից հետո, և որոնք է հարկավոր ավելի ուշ թարմացնել՝ որոշակի խնդիրների առկայության պատճառով, որոնք տեսականորեն կարող են խախտել օպերացիոն համակարգի աշխատանքը թարմացումից հետո կամ տեղադրման ընթացքում: Նման դեպքերում Microsoft-ն ուսումնասիրում է խնդիրները եւ լուծում է դրանք, իսկ հետո համակարգիչը ստանում է թարմացումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: