Խափանվել է Youtube-ի աշխատանքը

Youtube վիդեոհոսթինգի աշխատանքներում տեղի են ունեցել խափանումներ, այս մասին հաղորդում է Downdetector կայքը, որը հետևում է խոշոր կայքերի աշխատանքներին։

Ըստ պորտալի տվյալների՝ աշխարհում Youtube-ի օգտատերերի ավելի քան 59 %-ը բողոքել է կայքում տեսանյութեր դիտելու հետ կապված խնդրի մասին, 30%-ը կայքի հասանելիության , իսկ 10%-ը խնդիրներ է ունեցել տվյալների նույնականացման հետ։ Հայտնի է, որ խնդիրները սկսվել են ժամը 22։27-ից։

Ընկերությունը խոստացել է շտկել սխալը: Ամենայն հավանականությամբ այն կապված է սերվերների հետ: Տեղեկացրել են, որ օրվա ընթացքում այն կշտկվի: