Adobe Scan հավելվածն այցեքարտերը կվերածի կոնտակտային տվյալների

Adobe Scan հավելվածն այցեքարտերը կվերածի կոնտակտային տվյալների

Adobe–ը թարմցումներ է հրապարակել   Adobe Scan–ի համար, որը թույլ կտա այցեքարտերը հեշտությամբ վերածել կոնտակտային տվյալների։

iClarified–ի փոխանցմամբ, թարմացվախ տարբերակը ընդլայնել է տեքստը «ճանաչելու» հնարավորություններն ու գործիքները։ Նոր ալգորիթմների շնորհիվ  Adobe Scan–ը հստակորեն կարող է տարանջատել, թե որտեղ է սկսվում և ավարտվում տեքստը։ Սա շնորհիվ էլ փոխակերպման գործընթացը հեշտանում է նաև  iOS և Android  համակարգերով աշխատող գաջեթների համար։

Արհեստական բանականություն

Adobe Sensei–ի հեղինակած արհեստական բանականության տարրերի շնորհիվ, Adobe Scan–ը արցեքարտը «ճանաչում» է հենց օգտատիրոջ ձեռքում, գծագրում է դրա չափերը, կարգավորում է լույսն ու «վերցնում» իրեն հետաքրքրող տեղեկատվությունը։  Եթե պատահականությամբ կադրում հայտնվում է օգտատիրոջ ձեռքը, ապա տեխնոլոգիան հստակ հասկանում է, որ դա այցեքարտի մաս չէ։

 

Թեգեր: Adobe, Adobe Scan, scanner