Apple-ը կրկին տուգանվել է

Apple-ը կրկին տուգանվել է

Ավստրալիայի դատարանը հերթական պատիժն է սահմանել  Apple ընկերության համար:

Տեխնոհսկան այս անգամ  պետք է որպես տույժ վճարի ամերիկյան 6,6 միլիոն դոլարին համարժեք  9 մլն. ավստրալական դոլար:  Ավստրալիայի դատարանը հայտարարել է, որ ընկերությունը չի վերանորոգել այն սմարթֆոնները, որոնք սպասարկման կենտրոն են ներկայացվել մեկ այլ մասնագետի  զննումից հետո:

Այլ կերպ ասած ընկերությունը մեղավոր է «Սխալ 53» ստացած հեռախոսները չվերանորոգելու համար: 2016 թվականին Apple-ը անջատել էր հարյուրավոր հեռախոսներ, որոնք վերանորոգված էին եղել այլ մասնագետի կողմից: Հեռախոսները ցույց էին տվել «Սխալ 53» գրությունը:

Ներկայիս դատական գործով բողոքել էր 275 օգտատեր: Դատարանը որոշել է, որ մեկ այլ մասնագետի կողմից ստուգվելը Apple-ին չի ազատում սպառողական երաշխագրի պարտավորություններից:

Թեգեր: Apple, error 53, iPhone, mistake