IBM-ը ներկայացրել է Debater անունով նոր համակարգիչ, որը կարող է մասնակցել մարդկանց ծավալած քննարկումներին: Մեքենան լսում է զրուցակցին և բանավիճում նրա հետ:
Պատասխանները ձևակերպելիս՝ համակարգիչն օգտվում է միլիոնավոր փաստաթղթերից՝ մամուլի և գիտական ամսագրերի հոդվածներից կազմված տվյալների բազայից: Բանավեճերը կազմակերպվում են պատահական թեմայով՝ առանց նախապատրաստման:
Դատավորները որոշել են, որ համակարգչի փաստարկներն ավելի լիարժեք են, իսկ դրանք ձևակերպելու և ավելի հասանելի բացատրելու առումով մարդը դեռ առաջ է անցել մեքենայից:
Մեքենան դեռ թերություններ ունի: Դրանցից մեկը միևնույն փաստարկի կրկնությունն է, սակայն ուրիշ բառերով: Համակարգիչը նաև երբեմն տարօրինակ ձևակերպումներով նախադասություններ է ներկայացրել: