Համացանցը վերջնականապես կհաղթի հեռուստատեսությանը 2019 թվականին. փորձագետներ

Համացանցը վերջնականապես կհաղթի հեռուստատեսությանը 2019 թվականին. փորձագետներ

Տարիներ շարունակ տեղեկատվության փոխանցման գլխավոր գործիքը` հեռուստատեսությունը շուտով վերջնականապես կկորցնի իր դիրքերը մեդիադաշտում` զիջելով այն համացանցին։  Ի դեպ` նման փոփոխություններին երկար չենք սպասի. այս ամենը տեղի կունենա արդեն մոտ ապագայում` 2019 թվականին։

Մեդիահսկա  Zenith–ը  հետազոտություն է անցկացրել և պարզել,որ 2019 թվականին Երկիր մոլորակի բնակիչները միջինում մոտ 170,6 րոպե ժամանակ կանկացնեն համացանցում, իսկ հեռուստացույցի առջև` 170,3։

Ի դեպ, պետք է նշել, որ վերջին շրջանում համացանցն էլ ավելի մեծ արագությամբ է զարգանում. Zenith–ի անցյալ տարվա տվյալներով 2019–ին հեռուստատեսությունը դեռ հավասար պայքարի մեջ կլիներ համացանցի հետ։ Ըստ այդմ, նաև կմեծանա ինտերնետում հեռարձակվող գովազդի ծավալները։ Ընկերության հաշվարկներով համացանցում շրջանառվող գովազդը կունենա մոտ 60 միլիարդի ներդրում։

Համացանցի նման զարգացումները կապված են սմարթֆոնների քանակի աճի ու գործածման ծավալների մեծացման հետ։

 

Թեգեր: ad, Internet, TV