Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 20)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Timer 7 

Գինը` 0.99$ – անվճար

Հավելվածը կօգնի ձեզ ֆիքսել ժամանակը։ Հավելվածը ունի նաև գույները փոփոխելու հնարավորություն։

Counters 

Գինը` 0.99$ – անվճար

Հավելվածը կօգնի հեշտությամբ հաշվարկել այն ամենն, ինչ ցանկանում եք։ Հավելվածն ունի պարզ  ինտերֆեյս, որի շնորհիվ այն գործածելը դառնում է հեշտ։

Audio Notebook

Գինը` 4.99$ – անվճար

Հավելվածը կօգնի ձայնագրել ցանկացած մուտքագրած տեքստային տեղեկատվություն։ Հավելվածն իր մեջ ներառում է ձայնագրության անսահմանափակ ժամանակ։ Ձայնագրությունները կարող եք տարածել էլեկտրոնային նամակի տեսքով կամ սոցցանցերում։