Samsung Galaxy S9 Plus Lite-ի լուսանկարները հասանելի են համացանցում

Չինական Tenna կայքում հայտնվել է Samsung-ի նոր  սմարթֆոնի լուսանկարը:

Ամենայն հավանականությամբ լուսանկարները  Samsung Galaxy S9 Plus Lite-ինն են: մոդելի հեռախոսը իրենից ներկայացնում է  Samsung Galaxy S9-ի  հեշտացված տարբերակը: Այն ունի ավելի ընդլայնված էկրան: Հեռախոսի ետնամասում կա կրկնակի տեսախցիկ, որը տեղակայված է ոչ թե կենտրոնական մասում, այլ անկյունում, որը իր դիզայնով նման է iPhone X-ին: Հեռախոսի տեսախցիկներից մեկը ունի 24 մեգապիքսել հզորություն: Առայժմ ընկերության կողմից պաշտոնական հայտարարություն չկա այս մոդելի հեռախոսի վերաբերյալ: