Համացանցում հայտնվել է Samsung Galaxy S10–ի լուսանկարը

Ice universe կեղծանունով ինսայդերը  Twitter–ի իր միկրոբլոգում հրապարակել է Samsung Galaxy S10–ի լուսանկարը, որը պետք է ներկայացվի 2019–ի սկզբին։

Samsung Galaxy S10–ի գաղտնագրված անունը  Beyond է։ Ամենայն հավանականությամբ սմարթֆոնի էկրանը  կլինի բացարձակապես առանց շրջանակի։ Ամենայն հավանականությամբ էկրանի դիմային հատվածը չի ունենա ոչ մի կոճակ կամ սենսոր։ Հնարավոր է` սա սիրողական լուսանկար է, որն արվել է Galaxy S9–ի հիման վրա։

Հարավկորեական ընկերությունը դեռ չի արձագանքել այս առիթով։