Գլենդելի քաղաքապետը Երևանում այցելել է է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Հունիսի 20-ին Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը այցելել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, հանդիպել խմբակի սաներին և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանին ու գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին:

Սինանյանը ծանոթացել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի սաների աշխատանքներին, ծրագրի առաքելությանն ու ձեռքբերումներին:

Նշենք, որ «Արմաթը» ինժեներական անվճար կրթության պայմաններ է ապահովում Հայաստանի շուրջ 230 դպրոցներում 5000-ից ավելի աշակերտների համար:

Զ. Սինանյանը ծանոթացել է նաև ԻՏՁՄ-ի մյուս ռազմավարական ծրագրերին: Կողմերը մասնավորապես խոսել են Երևանում 2019թ-ին անցկացվելիք ՏՏ համաշարհային համաժողովի (WCIT) կազմակերպչական աշխատանքների և հնարավորությունների մասին: