Facebook–ի և Instagram–ի օգտատերերը բողոքում են ծանուցումներից

Facebook–ի և Instagram–ի օգտատերերը բողոքում են ծանուցումներից

This is Insider–ի փոխանցմամբ օգտատերերը հոգնել են  Facebook–ի և Instagram–ի անդադար ծանուցումներից։ Երկու ընկերության ներկայացուցիչները ամեն ինչ անում են, որպեսզի օգտատերերին պահեն այս սոցիալական ցանցերում, մանավանդ` Facebook–ում։ Նման դիրքորոշումը մի կողմից օգնում է տեղեկացված լինել ցանցում կատարվող նորությունների մասին, իսկ մյուս կողմից` ձանձրացնում։

Շատ օգտատերեր արդեն հասցրել են բողոքել։ Սկզբնական շրջանում Instragram–ը միտված է եղել օգտատերերի հարմարվետության ուղղությամբ, բայց այժմ այն դարձել է ձանձրացնող` «շնորհիվ» անդադար ծանուցումների։

Օգտատերերը բողոքում են, որ ծանուցումները գրեթե անհնար է անջատել։

Նրանք նաև նշում են, որ այդ ծանուցումների զգալի մասը ոչ մի կարևոր տեղեկատվություն չեն պարունակում։ Նաև շատ դժգոհում են Facebook Messenger–ում նոր օգտատերերի ավելացման գործառույթից։