Facebook Messenger-ում հնարավոր չի լինի գովազդը անջատել

Վերջերս Facebook Messenger-ում գործարկվել էր կայուն գովազդային հայտարարությունների տեխնոլոգիան։ Դրանք հայտնվում էին չաթերի` զրուցարանների միջև։ Ընկերությունը  պատրաստվում է դրանք փոխարինել տեսագովազդներով։

Գովազդային հոլովակները կհայտնվեն ընտանիքի անդամների կամ հարազատ մարդկանց հաղորդագրություններից հետո: Տեսագովազդը անջատել կամ ժամանակավորապես կանգնեցնել հնարավոր չի լինի:

Սպասվում է, որ գովազդի նոր ձևաչափը Android և iOS հեռախոսներում արդեն հունիսի 26-ից հասանելի կլինի: