Insragram–ն երկարացրել է ներբեռնվող տեսահոլովակների տևողությունը

Instagram-ը որոշել է ավելի մեղմ սահմանափակումներ դնել տեսանյութերի տարածման համար։ Այս ձևով ընկերությունը փորձում է Youtube–ից երիտասարդ լսարանին գրավել:

Instagram-ն այժմ տեսահոլովակների տևողությունը 1 րոպեից դարձրել է մոտ 10 րոպե։ Նորույթը դեռ ոչ բոլորի համար է հասանելի, քանի որ գտնվում է թեստավորման փուլում։ Իսկ մեծ լսարան ունեցող օգտատերերը կկարողանան մինչև 1 ժամ տևողությամբ հոլովակներ տարածել:

Տեսանյութը հասանելի կլինի Instagram-ում կամ IGTV անվանումով նոր հավելվածում: Դա  Facebook-ին գովազդի վաճառքի համար ավելի շատ հնարավորություններ կտա: