Instagram–ի օգտատերերի թիվը հատել է 1 միլիարդի սահմանը

Facebook Inc.'s Instagram logo is displayed on the Instagram application on an Apple Inc. iPhone in this arranged photograph taken in Washington, D.C., U.S., on Friday, June 17, 2016. In a bid to give its users an incentive to create more content for the photo and video-sharing site, Facebook's Instagram is considering sharing revenue generated from news, sports, celebrities and other content said Carolyn Everson, vice president for global marketing solutions at Facebook. Photographer: Andrew Harrer/Bloomberg

Instagram-ի լօգտատերերի թիվը հատել է  1 միլիարդի սահմանը։ Այս մասին տեղեկանում ենք սոցցանցի հաղորդագրությունից։   Ընկերության ներկայացուցիչների խոսքով այն արդեն  գլոբալ համայնք է դարձել, որտեղ հավաքված  է երկիր մոլորակի բնակչության 1/7 մասը։

Անցյալ տարվա սեպտեմբերին Instagram-ը մոտ 800 միլիոն գրանցված օգտատեր ուներ:

«2010 թվականին ծառայության գործարկումից հետո մենք հիացմունքով հետևում էինք մեր համայնքի աճին և բարգավաճմանը: Սա բոլորիս համար կարևոր ձեռքբերում է, շնորհակալություն ձեզ», – ասված է հաղորդագրության մեջ:

Անցյալ տարվա հուլիսին Facebook-ը 2 մլրդ օգտատեր ուներ: Սոցցանցի ամսական լսարանը 17 տոկոսով ավելացել էր՝ տարեկան կտրվածքով մինչեւ 2.01 մլրդ: