Xiaomi Redmi 6 Pro-ն կունենա էկրանի հայտնի կտրվածքը

Xiaomi ընկերության նոր  Redmi 6 Pro-ն կունենա iPhone X-ի էկրանի հայտնի կտրվածքը:

Թրենդներից հետ չմնալու համար սմարթֆոնը նաև կստանա iPhone-ին բնորոշ կրկնակի տեսախցիկ՝ տեղադրված հորիզոնական դիրքով։ Մատնահետքի սքաների  տեղը անփոփոխ է:

Redmi 6 Pro-ն աչքի է ընկնում իր 5, 84 դյույմ անկյունագծով էկրանով, որն ունի Full HD թույլտվություն։ Սարքը կաշխատի Snapdragon 625 պրոցեսորով 4+64 ԳԲ հիշողությամբ։  Սմարթֆնի հիմնական տեսախցիկը աշխատում է արհեստական ինտելեկտի միջոցով։

Սմարթֆոնը հասանելի կլինի գունային 5 տարբերակով։ Սմարթֆոնի թողարկման շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 25-ին։