Հավերժ հակառակորդները. Համացանցում տարածված մեմեր` Apple vs Samsung

Հավերժ հակառակորդները. Համացանցում տարածված մեմեր` Apple vs Samsung

Samsung և Apple ընկերությունները թեև համագործակցության եզրեր ունեն, բայց շարունակում են մնալ հավերժ մրցակիցներ։ Մրցակցությունը շուկայում բնական երևույթ է` պետք է ձգտել առաջ անցնել մյուսներից, որպեսզի  համաշխարհային շուկայում հստակ ու անսասան դիրքեր գրավես։ Իսկ ահա  թշնամանքը, որն, իբրև, առաջացել է ընկերությունների միջև, հիմնականում բրենդների երկրպագուների ձեռքի գործն է։ Քիչ դեր չեն խաղացել նաև տարիների ընթացքում ստեղծված ու համացանցում տարածված մեմերը։

Բրենդի երկրպագուները շարունակում են ակտիվ ծիծաղելի, իրականին մոտ կամ իրականությունից հեռու մեմեր ստեղծել ու տարածել։

Ինչպես արդեն նշեցինք չնայած հավերժ հակամարտությանը ընկերությունները որոշ առումով նաև գործընկերներ են։ Օրինակ` Apple–ն իր սմարթֆոների էկրանները դեռ շարունակում է պատվիրել հարավկորեական հսկայի մոտ։ Արդարության համար պետք է նշել, որ դրանք լավ որակի էկրաններ են։ Որոշ դեպքերում Samsung–ի էկրաններով սմարթֆոնի արժեքի մոտ 60–80 %–ը բաժին է հասնում էկրանին։ Apple–ը, չնայած միտք ունի, բայց դեռ չի շտապում արտադրել սեփական էկրանները։

Սյուզան Թոսունյան