Մարդու մտքերը կարդացող ռոբոտ է ստեղծվել (տեսանյութ)

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ինժեներները  ստեղծել են  ռոբոտ, որը կառավարվելու է  ոչ թե բառերով, այլ մարդկային ժեստերով և ուղեղից արձակած ալիքների միջոցով։ Այս մասին  հաղորդում է HighTech-ը՝ վկայակոչելով EnGadget-ին: Նման ռոբոտի հետ  կկարողանան շփվել նաև խուլ ու համր մարդիկ:

Մասնագետները ռոբոտին սովորեցրել են հաշվել ուղեղի ErrPs ազդանշանները, որոնք առաջանում են, երբ մարդիկ տարբեր սխալներ են նկատում: Համակարգը վերահսկում է մարդկային ուղեղի ակտիվությունը և եթե սարքը հաշվում է ErrPs ազդանշանները, անդրոիդը ակնթարթորեն դադարեցնում է այդ գործողությունը՝ թույլ տալով օգտագործողին ուղղել աշխատանքը: