iPhone–ը կսկսի ճանաչել ձեռագիր տեքստերը

Apple-ը պատրաստվում է հերթական նորարարական տեխնոլոգիան ներդնել։ Այս անգամ ընկերությունը իր գաջեթներին «կսովորացնի» ճանաչել ձեռագիր տեքստը` իրական ժամանակում։

Apple–ի աշխատանքների շնորհիվ այժմ iOS–ը տեքստը ճանաչում է ավելի հստակ ու ճշգրիտ։ Գործառույթը գնալով զարգանում է և հավանական է, որ մոտ ապագայում այն կկարդա նաև ձեռագիր տեքստերը։ Օգտատերերը կարող են տեքստը մուտքագրել iPhone–ի կամ iPad–ի էկրանին և վերջ` գաջեթը կկարդա առանց դժվարության։

Դեռ հայտնի չէ, թե տեխնոլոգիան երբ կներդրվի iOS համակարգում։