Մարկ Ցուկերբերգի կարողությունը մեկ օրում ավելացել է 1.79 մլրդ դոլարով

Մարկ Ցուկերբերգի կարողությունը  մեկ օրում ավելացել է 1.79 մլրդ դոլարով

Facebook-ի բաժնետոմսերի գնանշումների արագ աճը օգնեց Facebook- ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին զգալիորեն ավելացնել իր ունեցավածքը: Կապույտ տիրույթի հիմնադիրը մեկ օրում իր կարողությունը ավելացրել է ծուրջ 1.79 մլրդ դոլարով։

Forbes-ը նշում է, որ հունիսի 20-ի արդյունքներով Ցուկերբերգի ունեցվածքի աճը ավելին է, քան ամսագրի կազմած միլիարդատերերի ցանկից ցանկացած այլ մասնակցի:

Ցուկերբերգի ունեցվածքը Bloomberg-ի փորձագետները 81.6 մլրդ դոլար են գնահատում: