Հայտնաբերվել է նոր Android վիրուս. այն սմարթֆոն է թափանցում հավելվածների տեսքով

Հայտնաբերվել է նոր Android վիրուս. այն սմարթֆոն է թափանցում հավելվածների տեսքով

ESET ընկերության մասնագետները նոր վիրուս  են հայտնաբերել, որը սմարթֆոն է թափանցում   Android–ի համար նախատեսված հավելվածների տեսքով։

HeroRat  կոչվող վնասակար հավելվածը հիմնականում հայտնվում է ոչ պաշտոնական խանութներից ներբեռնած հավելվածների միջոցով։ Կիբերհանցագործները  գայթակղում են օգտատերերին սոցցանցերում բաժանորդագրություններով կամ կրիպտոարժույթային նվերներով։ Վարակված ալգորիթմի գործարկումից հետո, ծրագրերը սխալի մասին հաղորդագրություն են ուղարկում և ցույց տալիս, որ այդ սխալի պատճառով հավելվածը ջնջվել է սմարթֆոնից։ Իրականում` ոչ, այն չի ջնջվել և շարունակելով մնալ սմարթֆոնում` այնտեղ կատարում է իր սև գործը։

HeroRat–ը գաջեթը վերցնում է ամբողջական վերահսկողության տակ։ Կիբեռհանցագործները կարող են հեռավար կառավարել դրա գործողությունները Telegram մեսենջերի բոտի միջոցով։

Տրոյանի հեղինակները վաճառում են այն բոլոր ցանկացողներին երեք կոմպլեկտով։ Կախված գործառույթների հավաքածուից վնասակար ալգորիթմի գինը 25-ից մինչեւ 100 դոլար է կազմում։

Կիբեռանվտանգության ոլորտի մասնագետները Android-ի օգտատերերին խորհուրդ են տալիս չգործակցել ոչ պաշտոնական հավելվածների հետ։

Թեգեր: Android, virus