Չինական Baidu ընկերությունը ինքնավար մեքենաներ է փորձարկել

Արհեստական ինտելեկտի մշակման հսկա չինական Baidu ընկերությունը երկու ինքնավար մեքենաների թեստավորում է իրականացնել Տյանցզան քաղաքի օգտագործման համար դեռեւս փակ արագընթաց ավտոմայրուղիներից մեկում, հայտնում է «Սինհուան»։ Այդպիսի թեստավորումը Baidu ընկերությունը առաջին անգամ է իրականացնում, հայտնել է ընկերության ավագ ինժեներ Վան Սյաոլուն։

Նրա խոքով, թեստավորումը կոչված է մշակողներին օգնել հավաքել ինքնավար մեքենաների արդյունավետության տվյալները շրջակա միջավայրի և ինքավերահսկման առումով։

Մեքենայի այդպիսի շարժումն անցկացվել է Տանշան Լանֆան արագընթաց մայրուղու 33 կիլոմետրային հատվածում, որը շահագործման կհանձնվի այս տարի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ Baidu ընկերությունը դարձել է ավտոմատ կառավարման համակարգերով տրանսպորտային միջոցների մշակման առաջատար խաղացողներից։