Ռասսայական խտրականության համար Netflix–ը հեռացրել է իր աշխատակցին

Netflix  ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ջոնաթան Ֆրիդլանդը աշխատանքից հեռացվել է ռասսայական խտրականության համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Hollywood Reporter ամսագիրը։

Ֆրիդլանդը մի քանի անգամ վիրավորական արտահայտություններ է արել սևամորթների հասցեին  մյուս աշխատակիցների ներկայությամբ։

Ֆրիդլանդը, ով յոթ տարի աշխատել է  Netflix-ում, ընդունել է, որ ոչ հարկր արտահայտություններ է թույլ տվել, երբ իր աշխատակիցների հետ խոսում էր կատակերգական ֆիլմերում վիրավորական բառերի թեմայով ու ասել է, որ զղջում է այդ միջադեպի կապակցությամբ։