Հաքերը Safari–ի միջոցով կոտրել է iOS 11.4–ը և iOS 12–ը

SorryMyBad  կեղծանունով օգտատերը իր միկրոբլոգում տեսանյութ է ներկայացրել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է բրաուզերի միջոցով կոտրում iOS 11.4–ը և iOS 12–ը։

Ջեյլբրեքի ստեղծման գործում նրան օգնել են  Pangu  խմբի անդամները և ևս մեկ հաքեր` @Morpheus կեղծանունով։ Հաքերը չի բացահայտել արդյոք այն կդարձնի մասսայական, թե ոչ։

Ներկայումս ծրագրավորողների մի քանի խումբ աշխատում են սեփական ջեյբրեքերի վրա։

Անգամ  iOS 12  թեստային տարբերակն է հայտնվել հաքերների թիրախում։