Աղբահավաք աբանյակները արձակվել են Տիեզերք

Տիեզերք են արձակել RemoveDebris արբանյակը, որը նախատեսված է մաքրման աշխատանքների համար, հայտնում է space.com-ը։

NASA-ի տվյալներով՝ Երկրի ուղեծրում կա 8 հազար տոննա տիեզերական աղբ։ RemoveDebris փորձարարական արբանյակը, որը մշակել են SSTL բրիտանական ընկերության ինժեներները, նաև մի քանի եվրոպական երկրների ու Հարավային Աֆրիկայի մասնագետները, պետք է օգնի լուծել այս խնդիրը։ RemoveDebris-ը գործածելու է ցանց, նաև CubeSat երկու արբանյակները։

100 կիլոգրամանոց սարքը արձակվել է միջերկրային ուղեծիր հունիսի 20-ին։

Առաջին երկու ամիսներին ստուգելու են արբանյակի բոլոր ենթահամակարգերը, որպեսզի դրանք նախագծին համապատասխան աշխատեն։ Փորձերը սկսվելու են աշնանը ու անցնելու են երեք փուլով, յուրաքանչյուրը մի քանի շաբաթ տևողությամբ։

Բոլոր փուլերի հաջող անցկացման պարագայում տիեզերական աղբահանը կբացի առագաստները, որպեսզի դանդաղեցնի ընթացքն ու ավելի արագ հայտնվի Երկրի մթնոլորտի վերին շերտերը ու այրվի այնտեղ։

Տիեզերական աղբը աճող խնդիր է, ու համաշխարհային տիեզերական գործակալությունները համաձայն են, որ պետք է այն լուծելու համար շտապ քայլեր ձեռնարկել։ Գիտնականների խոսքով՝ եթե առագաստների գործածումը լայն տարածում ստանա, ապա դա կնվազեցնի արբանյակների քանակը, որոնք ուղեծրում են գտնվում, դրանով իսկ նվազեցնելով մյուս տիեզերական արբանյակների հետ բախման վտանգը։